ՀՀ Սյունիքի մարզպետարանը մարտ-դեկտեմբեր ամիսներին «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ -ին պետք է վճարի 46 միլիոն 496 հազար 680 դրամ Սիսիան համայնքի Խանջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար:
Երթևեկելի մասի համար նախատեսված է 23 միլիոն 103 հազար 416 դրամ, փոսատեղերի նորոգումների համար ՝ 32 միլիոն 226 հազար դրամ, իսկ մայթերի համար՝ 16 միլիոն 907 հազար դրամ:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: