«Հայաստանի Հանրապետական» կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի.
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։
Շուշին և Հադրութը պետք է դեօկուպացվեն։
Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։
Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։
Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։
Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։
Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը։
Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի որ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»,- գրել է նա։