ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և աշխատողը, առանց որդեգրողների (որդեգրողի) համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իրավասու չեն որդեգրման մասին որևէ տեղեկություն հայտնելու կամ փաստաթղթեր տալու:
Որդեգրողի մահվան դեպքում նրա որդեգրված չափահաս երեխան իրավունք ունի դիմելու ՔԿԱԳ մարմին և նրանից իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալու:
Որդեգրողի (որդեգրողների) համաձայնության բացակայության դեպքում որդեգրված չափահաս երեխան կարող է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ մարմիններից իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ: