Ներկայացնենք, թե ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ինչ է արգելվում անել:
Այսպես, ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում են `
ա) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումը և ծխելը ուղեսրահում.
բ) ուղևորների կողմից դռների բացումը` առանց ավտովարորդի թույլտվության.
գ) ավտովարորդի և ուղևորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային և մերձքաղաքային փոխադրումներում և առանց ուղևորների համաձայնության` երաժշտություն միացնելը միջքաղաքային, միջպետական փոխադրումների ընթացքում.
դ) պայթյունավտանգ, հրդեհավտանգ, ռադիոակտիվ, քիմիական քայքայիչ նյութերի, առանց պատյանի զենքի, ռազմամթերքի, ավտոտրանսպորտային միջոցը և ուղևորների հագուստն աղտոտող կամ վնասող նյութերի և իրերի, տհաճ, սուր հոտ ունեցող իրերի, օրենքով սահմանված թույլատրելի չափերն ու քաշերը գերազանցող իրերի և առարկաների, օրենքով արգելված այլ նյութերի և իրերի փոխադրումը: