Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին տեղափոխել են հիվանդանոց. Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատգամավորներ՝ Արմենուհի Կյուրեղյանի և Տիգրան Աբրահամյանի հետ այցելել ենք ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական գլխավոր վարչություն:

Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին:

հ.գ. Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել