Լարված իրավիճակ Արամ Վարդևանյանի և ոստիկանի միջև

Թումանյան փողոցում «Դիմադրություն» շարժման մասնակիցներն իրականացնում էին բողոքի ակցիա:

Ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի և ոստիկանի միջև:

Ականատեսի խոսքով՝ ոստիկանն անպարկեշտ արտահայտություն է արել:

Վարդևանյանն ասաց, որ տեղի ունեցածը ոստիկանական հերթական անհասկանալի վարքագիծ էր:

«Ոստիկաններից մեկն իր լիազորությունների սահմանից դուրս եկավ: Երկ ակնհայտ հանցանքի տարրեր ես տեսնում, չարձագանքելը դժվարանում է, հատկապես, երբ փախնում են, այ էդ մեկը դուրս չեկավ»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել