ԿԳՄՍՆ-ն վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ է հայտարարել

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն  անցկացվում  է  ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի  դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1) վերապատրաստման  գործընթացն  անխափան  կազմակերպելու  համար սեփականության  կամ  վարձակալության  իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

2) վերապատրաստումը հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրային ապահովում,

3) ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան մշակված ծրագիր (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի`  2022 թվականի ապրիլի 26-ի N   642-Ա հրամանով հաստատված հարցաշարին համապատասխան) և դասավանդման թեմատիկ պլանավորում (տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավելի, քան 20 օր),

4) վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, սարքավորումներ,

5) վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`

      ա. բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

       բ. գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ տեխնոլոգիաների՝ մանկավարժության մեջ կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

2) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),

3) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ (CV/ՍիՎի/), 

4) կազմակերպության` մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),

5) տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,

6) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրված տեղեկանքների պատճենները,

7) նախարարության կողմից հաստատված վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված 90-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից թեմատիկ պլան, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի,

8) տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 13:00-ը,  դիմեն  ԿԳՄՍ նախարարություն` նախօրոք լրացնելով  և  դիմումին կցելով escs.am կայքում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել