Ո՞ր դեպքում է նշանակվում համալիր փորձաքննություն

Եթե քրեական գործով նշանակություն ունեցող որևէ հարցի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա պետք է նշանակվի համալիր փորձաքննություն: Համալիր փորձաքննության շրջանակում պարզաբանված փաստական տվյալների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը:

Փորձագետն իրավունք չունի ստորագրել համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որը չի պատկանում իր գիտական իրավասությանը: Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին` առանց համալիր փորձաքննություն կատարելու պահանջի, ապա անհրաժեշտության դեպքում այդ հիմնարկի ղեկավարը կարող է կազմակերպել համալիր փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել