Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Դիմադրություն» շարժման անդամները Երևանի մետրոպոլիտենի գնացքներից մեկի վագոնի հատակին փակցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը՝ վրա խաչ քաշած։
Iravaban.net-ի հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը հայտնեց, որ սթիքերը պոկվելու է։
«Գնացքի վերջնական կայարան ժամանելուն պես՝ պոկվել է մետրոպոլիտենի աշխատակիցների կողմից»,-նշել է նա։