Ընդդիմության անդամները մետրոպոլիտենի գնացքի վագոններից մեկում փակցրել են Նիկոլ Փաշինյանի նկարը

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ «Դիմադրություն» շարժման անդամները մետրոպոլիտենի գնացքներից մեկի վագոնի հատակին փակցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը՝ վրա խաչ քաշած։

«Որպես մեր բողոքի դրսևորում այսօր Երևանի Մետրոպոլիտենում փակցրել ենք այս սթիքերը:

Նիկոլով Հայաստանը և մեր երազանքներն անհամատեղելի են:

Ինքը պիտի գնա, որ մենք ապրենք, երազենք, երջանիկ լինենք, հարսանիք ու ծնունդ պլանավորենք, Հայաստանի մարզեր այցելենք, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք:

Ժամը 16:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել