Քաղաքացիների կյանքի և առողջության, նյութական արժեքների պահպանման, ինչպես նաև առանց ուժի կիրառման ահաբեկչական գործողության կանխման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս թույլատրվում է բանակցություններ վարել ահաբեկիչների հետ:
Ահաբեկիչների հետ բանակցություններ վարում է (են) միայն ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավարի կամ հակաահաբեկչական գործողությունն անմիջականորեն ղեկավարող պաշտոնատար անձի հատուկ լիազորած անձը (անձինք):
Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելը ահաբեկիչներին պատասխանատվությունից ազատելու հիմք կամ պայման չէ: