«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:
Նշենք, որ քայլերթը ղեկավարում էին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և քաղաքական ընդդիմության այլ պատգամավորներ:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, շարժման մասնակիցները համազգային հանրահավաք էին հայտարարել: Հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են իրենք պատրաստվում անել ներկա իշխանություններին հեռացնելուց հետո։