Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում։ Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել և իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանության այս հիստերիկ վարքագիծը շատ խոսուն է՝ ցայտնոտի մեջ են ու փրփուրներից են կախվում:
Սպասելի՞ էր արդյոք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահվածքը։ Իհարկե այո։ 4 տարի շարունակ հասարակության մեջ սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամություն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Նա պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը և այդկերպ փորձի իշխանություն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդյունք չեն տալու։ Ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլևս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագա քրեական գործի հատորները։ Միևնույն է՝ այս ամենի վերջը շատ շուտով կտրվի։
Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրվեք։ Մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում»,- գրել է նա։