Մեր գերեվարված հայրենակիցների և զինվորների հարազատներին ուզում եմ հիշեցնել միայն մի բան: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Գյումրիում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Նեյեմբերի 9-ի պայմանագրով գերիները պետք է փոխանակվեին բոլորը բոլորի դեմ: Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Բոլոր հանցագործներին տվեց, որոնք պահվում էին Շուշիի բերդում և փոխարենը չկարողացավ հետ բերել մեր տղաներին: Պայմանագրի ստորագրումից հետո հենց Շիրակի մարզի առյուծ տղաները գերեվարվեցին: Որից հետո բանավոր պայմանավորվածությամբ հող հանձնեց»,- ասաց Մամիջանյանը:
Պատգամավորը դիմելով Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե այդ հողը ի՞նքն էր գրավել, որ հանձնեց:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պահանջել է ականապատ տարածքների քարտեզները գերիների դիմաց, որոնք սակայն Նիկոլ Փաշինյանը կես տարի անց՝ ընտրություններից 2 շաբաթ առաջ, նոր միայն տվել է:
Պատգամավորը դիմելով գերիների հարազատներին ասաց. «Մեր միակ մեղքն այն է, որ մենք չենք այդ գերեվարված զինվորների փոխարեն և կներեք մեզ դրա համար»: