Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևան-Շիրակ մայրուղու վրա հավաքված անհայտ կորած մեր զինվորների հարազատների հետ մենք զրուցում էինք և խնդիրը արդեն հարթվել էր, բայց մի քանի սադրիչ (ըստ իմ տեղեկությունների Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ) հրահրեցին հրմշտոց:
Գերիների հարզատներով պաշտպանվել ու ազգը բաժանել՝ սա է քո ձեռագիրը»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի հատվածում գերիների հարազատները փակել էին ճանապարհը և թույլ չէի տալիս ընդդիմությանը մուտք գործել Շիրակի մարզ: