«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 8-ին, ավտոերթով շարժվեցին դեպի Գյումրի: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի հատվածում գերիների հարազատները փակել էին ճանապարհը և թույլ չէի տալիս ընդդիմությանը մուտք գործել Շիրակի մարզ:
Վերջիններս երթի մասնակիցներից պահանջում էին վերադարձնել իրենց գերեվարված հարզատներին և խոստանում վերդարձնելու դեպքում «մատաղով» դիմավորել:
Երթի մասնակիցների ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը դիմելով Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանին ասաց.«Արդեն մոտ երկու տարի է ինչ պատգամավոր եք, կառավարությունում եք, ասեք մի օր եղե՞լ է, որ զբաղվեք մեր գերիներին վերդարձնելու հարցով»:
Հարցին ի պատասխան պատգամավորն ասաց, որ ներսում չի խոսում, բայց դրսում՝ Բրյուսելում, Մոսկվայում և Փարիզում բարձրաձայնում է այդ հարցը:
Ոստիկանների օգնությամբ ճանապարհը բացվեց և երթի մասնակիցները շարժվեցին դեպի Գյումրի: