Երևանում բողոքի ակցիա են իրականացնում կանայք ու աղջիկները։ Նրանց ուղեկցնում են Ազգային ժողովի պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արեգնազ Մանուկյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ասպրամ Կրպեյանը և այլք։
Կանայք այս պահին փակ են պահել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Երթին մասնակցում են նաև Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների մայրեր։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ երթով շարժվում են Ազգային ժողովի ուղղությամբ, որտեղ փոքր կանգառ կունենան, այնուհետև կշարունակեն քայլերթը։ Նրանք վանկարկում են՝ «Միություն, պայքար, հաղթանակ»։




