Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ է արձակվել․ Երեմ Սարգսյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը (լիազորությունները կասեցված են) ասատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր․ «Ժամը 11։30-ին Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի «Վարդաշեն» ՔԿՀ-ից»։

Բախշիյանը կալանքի տակ էր շուրջ 3 ամիս։

Հիշեցնենք, որ Բախշիյանը ձերբակալվել է փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում է իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու մեջ։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել