Հայաստանում գործո՞ւմ է հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբ

Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորել հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբ, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Պաշտպանության նախարարության ղեկավարները։

Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի կազմում կարող են ընդգրկվել նաև գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների ղեկավարներ։

Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ անմիջական ղեկավարումը՝ շտաբի պետը։

Ելնելով ահաբեկչական գործողության կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումների բնույթից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի պետ է նշանակվում վերը նշված հանրապետական գործադիր մարմիններից մեկի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել