Ի՞նչ ժամկետներում են կոչումներ շնորհվում Ազգային անվտանգության մարմիններում

Ազգային անվտանգության մարմիններում տվյալ կոչումով ծառայության անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) ենթասպա` 5 տարի.
3) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` 2 տարի.
4) կապիտան` 3 տարի.
5) մայոր` 3 տարի.
6) փոխգնդապետ` 4 տարի:

«Ավագ ենթասպա», «գնդապետ» և ավելի բարձր կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

Տվյալ կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է ծառայության ժամկետում, որում հաշվի է առնվում նաև անհիմն քրեական պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններից անօրինական արձակվելու և հետագայում վերականգնվելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը:

Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում` ատեստավորման արդյունքում, իսկ հերթական կոչումները շնորհվում են օրենքով սահմանված կարգով:

Պետական այլ մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել