Գործող իշխանության հեռացումը պետք է տեղի ունենա բացառապես ընտրությունների միջոցով. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնդաիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գործող իշխանության հեռացումը այլընտրանք չունի։ Սակայն այն պետք է տեղի ունենա բացառապես ընտրությունների միջոցով՝ առանց ներքին և արտաքին որևէ ներգործության։

Հայաստանում դեռևս որևէ իշխանություն ընտրություններով չի հեռացել, այն տեղի ունենալու դեպքում միայն կարող ենք խոսել Հայաստանում ժողովրդավարության առկայության մասին։

Ընդ որում, գործող իշխանության հեռանալու հիմքը ամենևին միայն Արցախի հարցը չէ։

Տեսականորեն, եթե համարենք Արցախի հարցը լուծված է, ապա, միևնույնն է, Հայաստանի հզորացումը այս իշխանության օրոք անհնար է՝ կառավարման բացառիկ անգործության պատճառով։

Մյուս կողմից, ժողովրդի կողմից 2018թ. իրականացված հեղափոխությունը Հայաստանի հետագա զարգացման համար անհերքելի փաստ է, որի նպատակը հենց հզոր ու զարգացած պետություն ունենալն էր, որտեղ մարդը ապրելու է անվտանգ ու բարեկեցիկ՝ երազանքների իրականացման մեծ հնարավորություններով։

Իսկ ահա 1998թ. պետական հեղաշրջմամբ իշխանության եկած ուժերը, որոնց նպատակը բառացապես Արցախի հարցի լուծումն էր՝ հզոր պետություն ստեղծելու միջոցով, նույնպես որևէ դերակատարում չեն կարող ունենալ հզոր ու զարգացած պետություն ունենալու գործում։

Հետևաբար, իրապես ապրելու երկիր կառուցելու հիմքում պետք է ընկած լինի հայրենիքին նվիրումը, պրոֆեսիոնալիզմը, գործունակությունը՝ հավաքական ջանքերի համադրմամբ, և որպես քաղաքական գործունեության սկզբունք, հիմքում ունենալով ազնվությունը, վստահելիությունը, թափանցիկությունը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել