Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Լրատվամիջոցներից մեկով տարածված տեսանյութը, որտեղ ասվում է, թե իբր «Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝ այդպիսով միանալով ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին», ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Տեսանյութը նկարահանվել է այն պահին, երբ երեխաների մի մասը դասապրոցեսի ավարտից հետո՝ 15։00–ի սահմաններում, տուն գնալիս է եղել, մյուս մասն էլ՝ բնակավայրում տեղադրված հուշաքարի մոտ անցկացվող միջոցառմանը մասնակցելու։
Լրատվամիջոցներին և քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այդ ամենի մեջ անչափահասներին ներգրավելուց»։