«5165» շարժումը հայտնում է, որ համախմբման անդամները մասնակցել են հանրահավաքին և դեպի ԱԺ երթին:
Կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ ԱԺ-ի դիմաց մեծաքանակ ոստիկանների առկայությանը:
«Փաստորեն Հայաստանին բանակ պետք չէ, բայց պետք է ոստիկանություն, որը կպաշտպանի իր իշխանությունը: Այսինքն, Փաշինյանի համար ամենամեծ արժեքը ոչ թե հայրենիքն է, ազատությունը կամ ժողովրդավարությունը, այլ սեփական իշխանությունն է: Ինչո՞ւ, քանի որ նա ինքն իրեն փառավորված է զգում այդ իշխանությունով, ինչպես նաև նյութական վայելքներ ունի»,- ասաց նա: