Ֆրանսիայի հրապարակում Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմելով հավաքված քաղաքացիների ասաց, որ վաղ առավոտից պետք է շարունակել անհնազանդության ակցիաները:
«Այսօր ամբողջ կենտրոն համայնքը ձեր տրամադրության տակ էր: Այդպես պետք է լինի ողջ Հայաստանում: Վաղ առավոտից շարունակում ենք մասշտաբային անհնազանդության ակցիաները: Ես ներողություն եմ խնդրում մեր այն քաղաքացիներից, որոնց ճանապարհը մենք փակում ենք, բայց դա անում ենք նաև իրենց համար:
Իշխանություններին հաշված օրեր են մնացել: Վաղը երեկոյան նորից ունենալու ենք հանրահավաք, իսկ առավոտյան հանդես կգանք հայտարարություններով»,- ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց մարզերի բնակիչներին ևս անհնազանդության անկցիաներ անել: