Փաշինյանին պետք է հեռացնենք առանց արյուն. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթից հետո հավաքվել են Ֆրանսիայի  հրապարակում:

Մենք Ազգային ժողովի շենքը գրավելու համար չէինք գնացել: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր մենք ունեինք նպատակ. իր ճակատին ասել, որ դու լեգիտիմ չես ու մանդատ չունես:

Այս ընթացքում շատ քաղաքացիներ մոտեցան, որոշները գրառումներ են անում, որ կարող էինք շենքը գրավել, բայց չգրավեցինք: Ժողովուրդ այդ շենքում իշխանություն չկա: Իշխանությունը փողոցում է և մեր ձեռքում: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ուներ 2000 ոստիկան: Նա կրկին հայի արյուն է ուզում, բայց դա չի լինելու: Մենք Փաշինյանին պետք է հեռացնենք առանց արյուն»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ իրենք 3 օր է ինչ փողոցում են ու երթերին վերջ չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել