«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթից հետո հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում:
Այսօր առաջին անգամ մենք տեսանք, որ Դեմիրճյան փողոցը փակ էր. այս մասին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արամ Վարդևանյանը:
«Փողոցը փակ էր ոստիկանական ուժերով, բայց այն բացվեց ժողովրդի առաջ, Ձեր առաջ:
Ժողովուրդ ջան, ամեն օր մենք ավելի շատ ենք: Ամեն օր մեր անհնազանդության ակցիաները ավելի ուժեղ են դառնում, որովհետև մենք ուժեղ ենք և շատանում ենք:
Այն իշխանությունը, որը խաբում է ժողովրդին և անկեղծ չի, ունենալով հազարավոր զոհեր, կորուսներ և դժբախտություն Ազգային ժողովի դահլիճում ծափահարում է: Ի՞նչի համար է ծափահարում: Դուք ի՞նչ ուրախանալու բան ունեք»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իրենց պայքարը անկասելի է և իշխանությունը հեռանալու է: