«Նախորդ շաբաթ կայացված որոշմամբ` Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է: Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորման գործընթաց են անցել», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Նա հավելել է, որ այս պահին 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորում անցնելու արդյունքում կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ:
Վարչապետին ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ հարցն ուղղել է պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Մանրամասները` տեսանյութում: