Լարված իրավիճակ ԱԳՆ-ի դիմաց. ցուցարարները շենքում տեղադրեցին Արցախի դրոշը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով հասան Արտաքին գործերի նախարարություն, որտեղ էլ շարժման ղեկավարները ցանկանում էին շենքում Արցախի դրոշը տեղադրել:

«Մենք չենք ուզում ուժով այս ամբողջ շենքը վերցնել և դրոշ կախել: Այն պետք է կախվի այստեղ, ուրիշ տարբերակ չկա: Այս պահին սպասում ենք, որ ոստիկանության աշխատակիցները մեզ իրենց դիրքորոշումը հայտնեն»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս Արցախի դրոշը տեղադրեց ԱԳՆ շենքում, որից հետո շարժման մասնակիցները շարունակեցին իրենց քայլերթը:

«Ժողովուրդ ջան, մեր առաջ փակ դռներ չկան: Այս շենքը և այստեղ նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի Արցախի անկախ ինքնորոշման համար»,- հայտարարեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել