Նյութերի վերամշակման արդյունքում ստեղծվում է նոր գույք, և, բնականաբար, առաջ է գալիս հարց՝ ո՞վ պետք է լինի այդ գույքի սեփականատերը:
Անձի կողմից իրեն չպատկանող նյութերի վերամշակման միջոցով պատրաստված նոր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այդ նյութերի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե վերամշակման արժեքն էականորեն գերազանցում է նյութերի արժեքը, ապա նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն անձը, ով, գործելով բարեխղճորեն, գույքը վերամշակել է իր համար:
Նյութերի սեփականատերը, դրանցից պատրաստված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելով, պարտավոր է վերամշակման արժեքը հատուցել այն կատարած անձին, իսկ այդ անձի կողմից նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս, նա պարտավոր է նյութերի սեփականատիրոջը հատուցել դրանց արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Նյութերի սեփականատերը, որը դրանք կորցրել է վերամշակողի անբարեխիղճ գործողությունների հետևանքով, իրավունք ունի պահանջել, որ նոր գույքը հանձնվի իր սեփականությանը, և հատուցվեն իրեն պատճառված վնասները: