Ո՞վ կարող է լինել վկա վարչական իրավախախաման գործով

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:

Վկան պարտավոր է նշված ժամանակ ներկայանալ այն մարմնի (պաշտոնատար անձի) կանչով, որի վարույթում գտնվում է գործը, ճիշտ ցուցմունքներ տալ` հաղորդել գործի առթիվ իրեն հայտնի ամեն ինչի մասին և պատասխանել առաջադրված հարցերին:

Վկաներին սահմանված կարգով հատուցվում են այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու հետ կապված նրանց ծախսերը, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:

Որպես վարչական իրավախախտման գործով վկաներ կանչվող անձանց աշխատավարձը սահմանված կարգով պահպանվում է ըստ նրանց աշխատանքի վայրի, այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու կապակցությամբ բացակայելու ժամանակամիջոցի համար, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել