Փողոցներում, զբոսայգիներում, օդանավակայաններում և այլ վայրերում, որտեղ հավանական են մարդկանց կուտակումները, անհրաժեշտ է մի մարմին, որը կպահպանի հասարակական կարգը և այդ ուղղությամբ կկատարի համապատասխան գործառույթներ:
Այդպիսի մարմին մեր երկրում հանդիսանում է ոստիկանությունը:
Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ):
Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: