Մենք մեր անելիքներն ու խաղաղ ակցիաներ իրականացնելու ձևերը լավ գիտենք․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրավապահ կառույցները մեկը մյուսին հերթ չտալով հիշեցնում են հասարակական կամ սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտության մասին։

Այո՛, նույն այն կառույցները, որոնք 2021-ի նախընտրական քարոզչության ժամանակ խուլ ու համր է ձևանում և իբր չէին լսում մուրճով շրջող ու բռնության կոչեր անող իրենց վերադասին։

Դուք, ձեր քաղաքական ղեկավարը, եթե զանգվածային անկարգություն չհրահրի կամ անձամբ չգլխավորի, որի գծով հավասարը չունի, մենք մեր անելիքներն ու խաղաղ ակցիաներ իրականացնելու ձևերը լավ գիտենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել