ԱԱԾ-ն և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են․ Իշխան Սաղաթելյան

Ազգայն ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԱԾ-ի և Ոստիկանության տարածած հայտարարություններին։

«Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, եթե այդքան շատ մտածում են մեր երկրի անվտանգության մասին, ուրեմն թող  իմանան երկրի թիվ մեկ սպառնալիքն այսօր նստած է Կառավարությունում։ Պետական դավաճանության հոդվածով կարող են հիմա ձերբակալել և դրանով երկրին օգտակար կլինեն։ Դրանից հետո երկրում շատ արագ կլինի կայունություն, խաղաղություն հհամ էլ մեր պետությունը չենք կորցնի։ Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության և Նիկոլի կողմից։ Շատ հետաքրքիր է նաև Նիկոլին սպասարկող և օտարածին միջոցներով սնվող, դրանց անունը բոլորիդ հայտնի է, փորձում են ճնշել և դրդել, որպեսզի ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ապօրինի միջոցներ ձեռնարկի խախաղ ակցիայի դուրս եկած մարդկանց։ Մեր սահմանադրական իրավունքն է դուրս գալ փողոց և իրականացնել մեր խաղաղ բողոքի ակցիան։ Մեր համար ակնհայտ է, որ օրվա իշխանության կողմից կան խմբեր, որ դիմելու են սանդրանքների։ Կոչ եմ անում ԱԱԾ-ին և Ոստիկանությանը զբաղվել Նիկոլի շրջանակների սադրիչներով»,-նշեց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով երկիրը ձեռք չի բերել նոր գործընկերներ, բացառությամբ Ալիևից և Էրդողանից։

Հարցին՝ արդյո՞ք նա հավակնում է լինել ՀՀ վարչապետ, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ չի պայքարի դուրս չի եկել վարչապետ դառնալու համար։

«Ես պայքարի դուրս եմ եկել, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա, որովհետև, եթե այսպես շարունակվի Հայաստանն առհասարակ չի լինելու»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել