Շուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ․ զոհվածի հայրը՝ Նիկոլ Փաշինյանին

Մենք հետճանապարհ չունենք, պետք է պատասխան տան դավաճանները․ այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարզատներից մեկն ասաց լրագրողներին։

«Մենք շարժվում ենք օրենքի ուժով, ամեն ինչ անում ենք օրինական, բայց մարդիկ մեզ ստիպում են գնալ այլ քայլերի, մենք գնալու ենք կրիտիկական քայլերի»,-նշեցին նրանք։

Ծնողներից մեկն ասաց, որ մինչև մայիսի 8-ը ժամանակ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Կամ դուրս ես գալիս, կամ իմացի մենք ենք գալիս քո հետևից, հաստատ ենք գալու, Շուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել