Կառավարության նիստին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձավ Տիգրան Ավինյանի հնարավոր քաղաքապետի թեկնածու նշանակվելու լուրերին։
«Դեռ մեկ ու կես տարի կա իմ պաշտոնավարմանը։ Դրանից հետո Տիգրան Ավինյանի թեկնածությունը կառաջադրվի, այսպահի դրությամբ անարդարության զգացում չունեմ»,-ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ որևէ անհամաձայնություն չունի։
«Ես 5 տարի պաշտոնավարել եմ, որպես քաղաքապետի առաջին տեղակալ, հետո քաղաքապետ։ Կարծում եմ, որ բավարար է և միգուցե այլ աշխատանքի անցնեմ։ Փորձը, որը կուտակել եմ քաղաքապետարանում, ի նպաստ կօգտագործեմ Հանրապետությանը»,-ասաց նա։
Քաղաքապետն ասաց, որ Աջափնյակում մետրոյի կայարան սարքելու խնդիր կար։
«Ես այսօր էլ Կառավարության նիստում ասացի, որ գործող կայարաններում մենք երկար տարիներ կապիտալ շինարարություն չենք արել և անհրաժեշտության կա։ Հիմա կիրականացվի երկու ծրագիր զուգահեռ։ Համապատասխան միջոցներ կնախատեսվեն նոր կայարանի և գործող կայարանների վերազինման համար»մ-նշեց Հրաչյա Սարգսյանը։
Նա նշեց, որ ժամկետը սահմանված է 510 օր։