Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն․ «5165»

Ներկայիս իշխանությունները պետք է հեռացվեն, պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն․ այս մասին հայտարարություն է տարածել «5165» շարժումը։

Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։

Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետիք Չալաբյանը և էդգար Ղազարյանը իրենց ելույթներից հետո լսեցին ներկաների կարծիքները, պատասխանեցին բարձրացված հարցերին:

Հանրային քննարկումները կրելու են շարունակական բնույթ. ապրիլի 26-ին` 19։30-ին, Կոմիտասի Պրագայի այգում տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել