Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:
Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես`
ա) մեկ հաճախորդի նկատմամբ, բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրաստանձնած պարտավորություններին.
բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնածպարտավորություններին:
Բանկերին արգելվում է հաճախորդների հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինսբանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ:
Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Նշված հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: