Մամիկոն Ասլանյանը կոչով դիմել է վանաձորցիներին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Սիրելի՛ վանաձորցիներ, ամեն տարի ձեր խոնարհ ծառան մասնակցել է Հայոց ցեղասպանության նախօրյակին կազմակերպվող ջահերով երթին։ Այս տարի «հատուկ հանձնարարությամբ» ես զրկված եմ ազատությունից, իսկ քաղաքս` զարգացումից։

Սակայն այս պահին ուզում եմ խոսել մեր բոլորիս ազգային պարտքի և սրբազան արժեքների մասին: Մենք հա՛յ ենք, պահանջատեր հա՛յ, ով լցված է Արցախի պաշտպանության վճռականությամբ և ապրում է ցեղասպանության արդար դատի ու վրեժի սպասումով: Այս «կարմիր» գծերը մեր գոյաբանական հիմքերն են։

Խնդրում եմ ապրիլի 23-ին մասնակցել ջահերով երթին` դրանով իսկ ձեր ձայնը լսելի դարձնել ու բռունցքվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի»,- նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել