Շոկոլադի սիրահարներն այսօր տոնում են շոկոլադի միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում 1995 թվականին:
Կա կարծիք այն մասին, որ առաջին անգամ շոկոլադ պատրաստել են ացտեկները և այն անվանել են «Աստվածների կերակուր»: Այնուհետև իսպանացի կոնկիստադորներն առաջինն են եղել, շոկոլադը ներմուծել են Եվրոպա` անվանելով այն «Սև ոսկի» և կիրառել են ֆիզիկական ուժի ու դիմադրողականության ամրապնդման համար:
Սկզբնական շրջանում Եվրոպայում շոկոլադը սկսվեց կիրառվել միայն արիստոկարտ դասի շրջանում: Վերնախավի կանայք շոկոլադը դասում էին աֆրոդիզիակների շարքին: Օրինակ Մայր Թերեզան շոկոլադի հանդեպ թուլություն ուներ, իսկ Պոմպադուրը համոզված էր, որ միայն շոկոլադը կարող է բորբոքել կրքի կրակը:
Արդեն 20-րդ դարի սկզբին, երբ զարգացավ շոկոլադի արդյունաբերությունը, շոկոլադից սկսեցին օգտվել նաև հասարակ մարդիկ՝ նրանք, ովքեր չէին համարվում արիստոկրատ դասի ներկայացուցիչներ:
Իրավաբան.net