ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի մարզպետ նշանակվեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք նաև, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էր։
Դեպքից հետո նախկին մարզպետը հանդես էր եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել էր, որ վայր է դնում մարզպետի լիազորությունները՝ մինչև նախաքննության ավարտը։ Իսկ հունիսի 6-ին Սուրիկ Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից:
Իրավաբան.net