Վյոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ապրիլի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտների կողմից ցուցաբերած բարձր առաջադիմության և մրցակցային տեղեր գրավելու համար՝ տնօրեն Անահիտ Սարգսյանին խրախուսել՝ կիրառելով «կարգապահական տույժի հանում» խրախուսանքը՝ հանելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2022 թվականի փետրվարի 4-ի թիվ 38 Ա որոշմամբ կիրառված «նկատողություն» կարգապահական տույժը»։