Ռուսաստանի զինված ուժերը զինամթերքով բեռնված ուկրաինական ինքնաթիռ են խոցել

ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռը՝ բեռնված արևմտյան ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակով, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Օդեսայի մարզում օդում խոցել են ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որը Ուկրաինային արևմտյան երկրների կողմից մատակարարում էր զենքի մեծ խմբաքանակ»,- ասել է նա։

Բացի այդ, երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել Լոզովայա և Վեսելայա բնակավայրերի օդային տարածքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել