Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք, իրականացվել է 2631 թեստավորում: Առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպքեր չկան:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422747 դեպք, որոնցից 410434-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2011 բուժառու:
Ընդհանուր կատարվել է 3013643 թեստավորում: