«Այն, որ Փառուխ գյուղի, Քարագլխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան եզակի բնույթ չէր կրելու, վաղուց պարզ էր». Տիգրան Աբրահամյան

ՌԴ ՊՆ փոխանցմամբ` Մարտակերտի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ըստ հաղորդագրության, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ է ձեռնարկում միջադեպի կարգավորման ուղղությամբ։

Այն, որ Փառուխ գյուղի, Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան եզակի բնույթ չէր կրելու, վաղուց պարզ էր։

Որքան Հայաստանի իշխանությունը ի ցույց է դնում իր անսահման պատրաստակամությունը՝ բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նախապայմանները, այնքան դրանց «տարածքային ախորժակը բացվում է»»,-գրել է Աբրահամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել