Հրաչյա Սարգսյանի որոշումները՝ Երևանի երկու դպրոցների տնօրենների վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022թ. մարտի 22-ի նիստի հ.9 արձանագրությամբ ներկայացված որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի 23.03.2022թ. եզրակացությունը ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 04.04. 2022թ. h. 12/40801 զեկուցագիրը`

1. «Երևանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Թերմինե Արամի Մելքոնյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի ապրիլի 8-ից մինչև 2027 թվականի ապրիլի 8-ը՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»:

Ապրիլի 11-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ստեփան Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022թ. փետրվարի 10-ի նիստի հ.7 արձանագրությամբ ներկայացված որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի 10.02.2022թ. եզրակացությունը ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 04.04.2022թ. h.12/19251 զեկուցագիրը`

1. «Երևանի Ստեփան Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Ռաֆիկի Գալստյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է 2022 թվականի ապրիլի 12-ից մինչև 2027 թվականի ապրիլի 12-ը»:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել