Հուլիսի 9-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռուբինյանց փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Իսուզու» մակնիշի մոտոցիկլին և դիմել փախուստի, ինչի հետևանքով մոտոցիկլի վարորդ՝ 1983 թ. ծնված Դ. Դաուդը (Սիրիայի հանրապետության քաղաքացի) ստացել է ոտքի վնասվածք:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Իրավաբան.net