Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Կատարվել է 2540 թեստավորում, առողջացել՝ 22 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 711 դեպք, որոնցից 410 387-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել