Ի՞նչ ժամկետում պետք է քննվի վարչական իրավախախտման վերաբերյալ գործը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:

Օրենքով սահմանվում են որոշակի զանցանքների վերաբերյալ գործերի քննության ավելի կարճ ժամկետներ: Օրինակ, ընտրական կարգի խախտմանը վերաբերող զանցանքների, hասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ ոչ սթափ վիճակում հայտնվելու, հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելու, ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ գործերը քննվում եմ մեկօրյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել