Ուսումը շարունակելու համար տրվո՞ւմ է տարկետում զինվորական ծառայությունից և ո՞ւմ

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է`

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդթ վում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին, ինչպես նաև ՀՀ կառավարության հաստատած ցանկում ընդգրկված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններից երեկային ուսուցման ուսանողներին.
բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորողներին.
գ) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին.
դ) դատական դպրոցի ունկնդիրներին.
ե) հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի տված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Ատենախոսությունը պաշտպանած, բայց ԲՈՀ-ի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ուսումը շարունակելու համար տարկետում ստացած և վերը նշված ուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված (բացառությամբ ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումնական հաստատությունից հեռացված և մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հայտարարվելն ուսման վարձը վճարելու հիման վրա ուսումնառությունը վերականգնած) կամ անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած 18 տարին լրացած քաղաքացիները կորցնում են տարկետման իրավունքը և ենթակաեն զորակոչի, եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքով տարկետում ստանալու իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել