Ո՞ր փաստաթղթերն են ենթակա ապոստիլով հաստատման

Ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության,
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանկողմից ինչպես նաև փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին»1961 թվականի Հաագայի կոնվենցիայի հիման վրա ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա՝

1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ պատճեների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների,

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված՝ ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաստաթղթերի,

3. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի,

Դատարանների կողմից տրված փաստաթղթերի իրական օրինակների վրա:

Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով:

Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են վերը նշված կոնվենցիայի անդամ երկրներ: Ապոստիլ չի դրվում այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան, քրեականգործերովիրավական օգնությանև իրավական հարաբերություններիմասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած՝ ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաև Բուլղարիա, Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ:

Եթե պետությունըՀաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա ) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել